Կարևոր իրադարձություններ

Այսօր ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա լեհ-բելառուսական սահմանին

07 Մարտ, 2022 10:58
Այսօր ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա լեհ-բելառուսական սահմանին

Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հերթական՝ երրորդ փուլը տեղի կունենա այսօր։ Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։

Բանակցությունների հերթական փուլը կկայանա լեհ-բելառուսական սահմանի Բելովեժսկայա պուշա տեղանքում, ինչպես և նախորդը։

Ըստ պատվիրակության անդամի՝ բանակցությունները կսկսվեն Մոսկվայի ժամանակով ժամը 15։00-ին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին