Կարևոր իրադարձություններ

65 տարեկան հասակում կյանքից հեռացել է տնտեսագիտության դոկտոր Վլադիմիր Հարությունյանը

05 Մարտ, 2022 20:31
65 տարեկան հասակում կյանքից հեռացել է  տնտեսագիտության դոկտոր Վլադիմիր Հարությունյանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 65 տարեկան հասակում կյանքից հեռացել է տաղանդաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը:

«Նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Վլադիմիր Հարությունյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին և ընկերներին: 

Վլադիմիր Հարությունյանը ՀՀ Կառավարությանն է ներկայացրել 15 կիրառական առաջարկություններ, ունի 5 տասնյակից ավելի պաշտպանած ասպիրանտներ ու հայցորդներ: Նրա պատասխանատվությամբ նախապատրաստվել և հրատարակվել է գիտական հոդվածների 21 ժողովածու»:

 

Լրահոս

Դիտել ավելին