Կարևոր իրադարձություններ

Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի ատոմային ավերիչ պատերազմ. Լավրով

02 Մարտ, 2022 14:19
Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի ատոմային ավերիչ պատերազմ. Լավրով

Երրորդ համաշխարհային պատերազմը մոլորակի վրա կվերածվի ատոմային ավերիչ հակամարտության։ Այս մասին քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС գործակալությունը:  

«Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի ատոմային ավերիչ պատերազմ», - ասել է Լավրովը։ 

Լավրովը նաև ուշադրություն է դարձրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին, որն օրեր առաջ հայտարարել էր, որ Մոսկվայի նկատմամբ Վաշինգթոնի սահմանած կոշտ պատժամիջոցների այլընտրանքը կլիներ երրորդ համաշխարհային պատերազմը:

 

Լրահոս

Դիտել ավելին