Կարևոր իրադարձություններ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվադության 45 նոր դեպք

02 Մարտ, 2022 11:58
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվադության 45 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում իրականացվել է 177 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք: Ստացիոնար բուժում է ստանում 47 բուժառու:

Այսպիսով՝ 2022 թվականին կատարվել է 9400 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2955 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 35 դեպք է արձանագրվել: 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին