Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան պատրաստվում էր հարվածներ հասցնել Բելառուսում տեղակայված ռուսական զորքերին. Լուկաշենկո

01 Մարտ, 2022 13:05
Ուկրաինան պատրաստվում էր հարվածներ հասցնել Բելառուսում տեղակայված ռուսական զորքերին. Լուկաշենկո

Ուկրաինայում մի քանի հակաօդային և հրթիռային ստորաբաժանումներ Բելառուսի սահմանի մոտ պատրաստվում էին հարվածներ հասցնել Բելառուսում տեղակայված ռուսական զորքերին։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

«Մեր հետախուզությունը և ռուսները հայտնաբերել են Ուկրաինայի տարածքում՝ Բելառուսի սահմանի անմիջական հարևանությամբ, մի քանի հակաօդային և հրթիռային դիվիզիաներ, որոնք պատրաստվել են հարվածել ռուսական զորքերին Բելառուսի տարածքում կենտրոնացված տարածքներում:

Ռուսաստանի կողմից գործողություն իրականացնելու համար կանխարգելիչ հարված է հասցվել այդ ծանր զինատեսակներին, դիրքերին՝ կանխելու դրանց կորուստներն ու ազդեցությունը Բելառուսի վրա»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում BelTA գործակալությունը։

Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ «եթե դա չարվեր, այդ հրթիռները կհասնեին Գոմել և Մոզիր»:

 

Լրահոս

Դիտել ավելին