ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներից նախարարությունից հայտնում են, որ 2022թ. փետրվարի 14-ից մինչև փետրվարի 18-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 13 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացվել է 15 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 33 880 քմ տարածք:
Կատարված աշխատանքների արդյունքում, 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել է 867 555 հատ և ոչնչացվել է 864 079 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք: