Կարևոր իրադարձություններ

Արամը դեռ երկար ժամանակ կմնա մեր երգարվեստի առաջատարներից

19 Հոկտեմբեր, 2015 14:07
Հեղինակ՝ Անկախ Հայաստան
Արամը դեռ երկար ժամանակ կմնա մեր երգարվեստի առաջատարներից

Aram MP3 տեսահոլովակը և′ օրիգինալությամբ, և′ որակով առաջատարն է: Երկու օր առաջ Արամը, ով իմ համար մերօրյա երգարվեստի թիվ մեկ երգիչն է (Թաթան հաշվի մեջ չի), ներկայացրեց իր տեսահոլովակը: Երգի մասին ոչինչ չեմ կարող ասել ու չեմ էլ ուզում, Արամի ձայնի մասին ամեն մեկս իրա կարծիքը ունի, այ բայց էն փաստը, որ տեսահոլովակի նման տեսահոլովակ դեռ ոչ մեկ չի ունեցել դա անժխտելի է: 
Ես խիստ կասկածում եմ, որ էս տեսահոլովակի բյուջեն, ինչպես ոմանցը, կազմել է 10 հազար դոլլարից ավել, բայց ինքը էնքան օրիգինալ էնքան պոզիտիվ, էնքան հետաքրքիր տեսահոլովակ է, որ «կրում է» բոլոր թանգնոց տեսահոլովակներին,.... Տեսահոլովակի որակի մասին էլ չասեմ. նման լուսային հետաքրքիր լուծումներով տեսահովովակ մենք իրականում չենք էլ ունեցել, նման հետաքրքիր ու պարզ, բայց տեսարժան, սցենարով: 
Ես անձամբ շատ կարամ գրեմ էտ տեսահոլովակի մասին ու այն պատճառով չէ, որ ինչքան «աստղ» կար էտ տեսահոլովակում էր, այլ նրա համար, որ Արամի արած գործը շատ հետաքրքիր է, շատ դիտարժան է, որակով, չհոգնեցնող ու թեթև: 
Էնպես որ, ես կասեմ, որ Արամը դեռ երկար ժամանակ կմնա մեր երգարվեստի առաջատարներից ու կապ չունի, որ նա հումորիստ է ու մասնագիտությամբ բժիշկ:

 

Լրահոս

Դիտել ավելին