Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    458
    470

  • EUR

    478
    496

  • RUB

    6,77
    7,57

Կարևոր իրադարձություններ

Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունների ամրապնդումը. Փաշինյանի շնորհավորական ուղերձը նորընտիր վարչապետին

25 Հունվար, 2022 12:37
Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունների ամրապնդումը. Փաշինյանի շնորհավորական ուղերձը նորընտիր վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Դիմիտար Կովաչևսկիին՝ պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը երկկողմ և բազմակողմ մակարդակներում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նոր հնարավորություններ ստեղծել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցությունը զարգացնելու համար՝ ի շահ մեր ժողովուրդների։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, հաջողության լավագույն բարեմաղթանքներս և խորին հարգանքիս հավաստիքը»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

 

Լրահոս

Դիտել ավելին