Կարևոր իրադարձություններ

Գեներալ Էդվարդ Վոհնը Հայաստանում,մի շարք հանդիպումների ընթացքում քննության է առել հայ-ամերիկյան գործընկերությունը և հետագա համագործակցությունը

22 Հունվար, 2022 14:19
Գեներալ Էդվարդ Վոհնը Հայաստանում,մի շարք հանդիպումների ընթացքում քննության է առել հայ-ամերիկյան գործընկերությունը և հետագա համագործակցությունը
Այս շաբաթ Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերական կարողությունների հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը։ Այս մասին հրում է ՀՀ-ում Ամերիկայի դեսպանատան ֆեյսբուքյան  պաշտոնական էջը:
 
Նա հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և արտակարգ իրավիճակների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննության առնելով հայ-ամերիկյան գործընկերությունը և հետագա համագործակցությունը։
 
Հանդիպումներին ներկա էր նաև դեսպան Թրեյսին։ Գեներալ Վոհնը այցելել է 12-րդ խաղաղապահ բրիգադ և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան։
 
Նա նաև եղել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին։

 

Լրահոս

Դիտել ավելին