Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    454
    464

  • EUR

    469
    487

  • RUB

    6,22
    7,53

Կարևոր իրադարձություններ

Բարձր ենք գնահատում Լիտվայի կողմից վերջերս տրամադրված փորձագիտական աջակցությունը․ Նարեկ Մկրտչյան

21 Հունվար, 2022 21:31
Բարձր ենք գնահատում Լիտվայի կողմից վերջերս տրամադրված փորձագիտական աջակցությունը․ Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Ընդգծելով երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսային համավարակի հետևանքների հաղթահարման նպատակով Լիտվայի կառավարության կողմից տրամադրված աջակցության համար։

Անդրադառնալով Լիտվայի սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության հետ համատեղ իրականացված աշխատանքներին՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է 2017 թվականին ստորագրված համատեղ համաձայնագրի դերն՝ այն որակելով որպես արդյունավետ հարթակ՝ ոլորտային համագործակցության խորացման և երկխոսության խթանման համար․

«Բարձր ենք գնահատում Լիտվայի կողմից վերջերս տրամադրված փորձագիտական աջակցությունը, որի շրջանակում առցանց աշխատաժողովներ ու քննարկումներ են կազմակերպվել որդեգրման գործընթացի, խնամատարության ինստիտուտի զարգացման, աշխատանքային վեճերի կարգավորման փորձի ուսումնասիրման նպատակով»,– նշել է նախարարը։

 Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն նշել է, որ նմանօրինակ հանդիպումները  հնարավորություն են տալիս ոչ միայն ծանոթանալ նախարարության առաջնահերթություններին, այլև հստակեցնել առաջիկա համագործակցության ուղղությունները։ Ընդգծելով ԱՍՀՆ կողմից հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների կարևորությունը՝ դեսպանը նշել է․

«Հուսով ենք, որ հաշմանդամության գնահատմանն ու ծառայությունների մատուցմանը, հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանն, ինչպես նաև խնամատար ընտանիքներում երեխայի այլընտանքային խնամքի կազմակերպմանն ուղղված աշխատանքներում մենք ևս կկարողանանք ապահովել անհրաժեշտ աջակցություն, իրականացնել փորձի փոխանակում և տրամադրել մեթոդական աջակցություն»։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացնելու անհրաժեշտ քայլեր՝ ոլորտային համագործակցության ընդլայնման նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին