Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    458
    470

  • EUR

    477
    495

  • RUB

    6,77
    7,57

Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում հանդիպել է միջազգային կառույցների ղեկավարների հետ

20 Հունվար, 2022 15:17
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում հանդիպել է միջազգային կառույցների ղեկավարների հետ

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 18-ին հանդիպումներ է ունեցել միջազգային կառույցների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայաստանյան ժողովրդավարության առանձնահատկություններին, համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ու հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր:

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) նախագահ Դեյմըն Ուիլսընի հետ հանդիպմանը զրույց է ծավալվել 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում նախատեսվող առաջնահերթ օրենսդրական բարեփոխումների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան՝ Դեյմըն Ուիլսընը ներկայացրել է Հայաստանի եւ հատկապես ԱԺ-ի հետ նախատեսվող համագործակցության ծրագրային հիմնական ուղղությունները: Այս համատեքստում քննարկվել են ԱԺ-միջազգային կառույցներ-քաղաքացիական հասարակություն համագործակցության ձեւաչափին առնչվող հարցեր: Ամերիկացի գործընկերները կարեւորել են Հայաստանում ազատ մամուլին եւ ժողովրդավարության արժեքներին միտված նախաձեռնությունները՝ նշելով, որ շարունակելու են ծրագրային, մեթոդական եւ այլ աջակցություն ցուցաբերել:

Միջազգային հեղինակավոր մեկ այլ՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) նախագահ Դերեկ Միթչելի հետ հանդիպման զրույցի հիմնական թեման խորհրդարանում կանանց եւ երիտասարդ քաղաքական գործիչների ընդգրկվածությանն է առնչվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է NDI-ի խորհրդարանական ծրագրի շրջանակներում քաղաքացիների հետ պատգամավորների կապերի հաստատման եւ քաղաքացիների ներգրավվածության բարձրացման ուղղությամբ NDI-ի խորհրդարանական ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքը: Նրա խոսքով՝ խորհրդարան-ընտրող կապն այդ ծրագրի արդյունքում համակարգվում է: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ NDI-ի կողմից ՀՀ ԱԺ խմբակցություններին, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին եւ ԱԺ աշխատակիցներին օրենսդրական հետազոտությունների, քաղաքացիների ներգրավվածության եւ հաղորդակցության աջակցության հարցերում շարունակական օժանդակությանը:

Միջազգային ժողովրդավարական երկու կառույցների հետ քննարկվել են նաեւ համավարակի եւ հետպատերազմյան իրադրության պարագայում հետագա համագործակցության ոլորտային եւ ծրագրային առանձնահատկությունները:

Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակութունը «Հյումն Րայթս Ուոչ» (Human Rights Watch) կազմակերպության Վաշինգտոնի տնօրեն Սարահ Հոլեվինսկիի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին