Կարևոր իրադարձություններ

Կրեմլը պատասխանել է Պուտինի և Զելենսկու` Թուրքիա հրավերի մասին հարցին

19 Հունվար, 2022 14:43
Կրեմլը պատասխանել է Պուտինի և Զելենսկու` Թուրքիա հրավերի մասին հարցին

«Կրեմլն աջակցում է ցանկացած երկրի ջանքերին՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը»-, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ  հայտնել ենք, որ Թուրքիայի ղեկավարը Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ բանակցությունների։

Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվայի և Կիևի միջև հիմնական տարաձայնությունները կապված են ուկրաինական կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման հետաձգման հետ։

«Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և խրախուսեն նրանց՝ կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա դա կարելի է միայն ողջունել»,- հավելել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին