Կարևոր իրադարձություններ

Խորհրդակցության ավարտին խրախուսվել են առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներն ու ստորաբաժանումները․ ՊՆ

18 Հունվար, 2022 18:08
Խորհրդակցության ավարտին խրախուսվել են առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներն ու ստորաբաժանումները․ ՊՆ

N զորամիավորումում հունվարի 18-ին ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի լրատվական ծառայությունից։

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների և արձանագրված բացթողումների վերաբերյալ։ Ամփոփելով խորհրդակցությունը, զորամիավորման հրամանատարը մատնանշել է պլանավորած կարևորագույն միջոցառումներն ու գերակա խնդիրները, հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ։ Խորհրդակցության ավարտին խրախուսվել են առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներն ու ստորաբաժանումները, զորամիավորման հետ համագործակցող համայնքների ղեկավարները։

 

Լրահոս

Դիտել ավելին