Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    446
    456

  • EUR

    470
    488

  • RUB

    6,86
    8,21

Կարևոր իրադարձություններ

Կա աշխատանքային խումբ՝ կազմված դիվանագետներից և արտգործնախարարության աշխատակիցներից, որոնց հետ ես խորհրդակցել եմ և շարունակում եմ խորհրդակցել. Ռուբինյան

18 Հունվար, 2022 13:38
Կա աշխատանքային խումբ՝ կազմված դիվանագետներից և արտգործնախարարության աշխատակիցներից, որոնց հետ ես խորհրդակցել եմ և շարունակում եմ խորհրդակցել. Ռուբինյան

Այսօր տեղի ունեցած ԱԺ նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը կրկին անդրադարձավ իր՝ բանագնաց լինելու հարցի քննարկումներին: Նա նշեց, որ չի կիսում այն տեսակետը, որ ինքը՝ որպես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ, պետք է լինի անձեռնմխելի կամ անքննադատելի:

Ռուբինյանը պատասխանեց նաև ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հարցին, թե արդյոք իր գործառույթների իրականացման հարցում իր հետ կա՞ աշխատանքային խումբ:

«Այո՛, կա՝ կազմված դիվանագետներից և արտգործնախարարության աշխատակիցներից: Արդյոք ես խորհրդակցե՞լ եմ մասնագետների և նախկինում բանակցողների կամ բանակցությունների մասնակցածների հետ, այո՛, իհարկե խորհրդակցել եմ և շարունակում եմ խորհրդակցել»,- նշեց Ռուբինյանը:

Ռուբինյանը կոչ արեց բոլորին մտնել բովանդակային դաշտ: 

«Ես և մեր քաղաքական ուժը կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների»,- ասաց Ռուբինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին