Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծ. 300 հազար դրամը գերազանցող գործառնությունները կիրականացվեն անկանխիկ եղանակով

18 Հունվար, 2022 11:44
ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծ. 300 հազար դրամը գերազանցող գործառնությունները կիրականացվեն անկանխիկ եղանակով

Այսօր տեղիունեցած ԱԺ նստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը: 

Փաթեթի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը և քաղաքացիների համար անկանխիկ վճարումներ իրականացնելու պայմաններ ստեղծել: Այլ կերպ ասած՝ տնտեսվարողն իրավունք չունի մերժելու հաճախորդի՝ անկանխիկ վճարում իրականացնելու պահանջը: 

Ըստ որոշման նախատեսվում է ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց միջև 300.000 ՀՀ դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվելու են անկանխիկ ձևով:2022թ. հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազարի դրամից ավելի վարկերը տրամադրվելու են բացառապես անկանխիկ ձևով: Վարկերը և փոխառությունները նույնպես տրամադրվելու են բացառապես անկանխիկ ձևով:

 

Լրահոս

Դիտել ավելին