Կարևոր իրադարձություններ

Facebook-ն արգելափակել է Ռուսաստանի պատվիրակության էջը Վիեննայում ռազմական անվտանգության հարցով բանակցություններում

16 Հունվար, 2022 21:58
Facebook-ն արգելափակել է Ռուսաստանի պատվիրակության էջը Վիեննայում ռազմական անվտանգության հարցով բանակցություններում

Facebook սոցիալական ցանցը ուրբաթ օրը՝ հունվարի 14-ին, արգելափակել է Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման վերաբերյալ բանակցություններում ռուսական պատվիրակության պաշտոնական էջը։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը։

Նրա խոսքով, պատվիրակության ներկայացուցիչներն այս սոցցանցում իրենց էջում վերահրապարակել են միայն ՌԴ ղեկավարության և ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունները։

Այդ կապակցությամբ պատվիրակությունը մտադիր է դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ խնդիրը բարձրաձայնելու համար։

2021 թվականի փետրվարին Վիեննայի բանակցություններում ռուսական պատվիրակության հաշիվն արդեն արգելափակվել էր Twitter միկրոբլոգային ցանցի կողմից։

 

Լրահոս

Դիտել ավելին