Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 90 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 200 քաղաքացու

16 Հունվար, 2022 10:45
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 90 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 200 քաղաքացու

Հունվարի 15-ին, երեկոյան ժամը 11:55-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում մերկասառույցի և բքի պատճառով կան արգելափակված ավտոմեքենաներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 30-35 կմ-ն ընկած հատվածում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 90 ավտոմեքենա և 200 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

Լրահոս

Դիտել ավելին