Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզում բախվել են Audi-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ

15 Հունվար, 2022 22:47
Արագածոտնի մարզում բախվել են Audi-ն ու Mercedes-ը. կան  վիրավորներ

Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 73 կմ հատվածում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Մհեր Երեմյանի վարած Audi մակնիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Անդրեյ Քամալյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյորի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Քամալյանի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Սուզաննա Ներսիսյանը և Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 52-ամյա Ալլա Քամալյանն ու 17-ամյա Գոհար Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: 

Աղբյուրի տեղեկություններով, վարորդներից Մ. Երեմյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին