Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    452
    464

  • EUR

    472,5
    490,5

  • RUB

    6,75
    8,1

Կարևոր իրադարձություններ

Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում տեղի է ունեցել ավտովթար․ կա վիրավոր

15 Հունվար, 2022 12:47
Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում տեղի է ունեցել ավտովթար․ կա վիրավոր

Հունվարի 15-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Infinity» (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1993 թ․) և «Renault» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Infinity» մակնիշի ավտոմեքենան հարվածել է բետոնե էլեկտրական սյանը։

Փրկարարները հոսանքազրկել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդ Ա․Զ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ 

 

Լրահոս

Դիտել ավելին