Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539,5
    555,5

  • RUB

    6,21
    6,45

Կարևոր իրադարձություններ

Ալեքսանդր Ազարյանն ընտրվել է դատավորների միության նախագահ

14 Հունվար, 2022 20:21
Ալեքսանդր Ազարյանն ընտրվել է դատավորների միության նախագահ

Դատավորների միության նախագահ է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  դատավորների ընդհանուր ժողովից հետո մեկնարկել էր դատավորների միության ժողովը, որի օրակարգում երկու հարց էր՝ միության նախագահի և երկու տեղակալների ընտրությունը։ Դատավորների միության նախագահի պաշտոնում առաջադրվել էին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

Լրատվամիջոցները նշում են, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ստացել է 139 ձայն, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը՝ 44: Միության ընտրություններին մասնակցել են 189 դատավոր:

Լրահոս

Դիտել ավելին