Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    541
    557

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Խրախուսվել են առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները․ ՊՆ

14 Հունվար, 2022 20:02
Խրախուսվել են առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները․ ՊՆ

Հունվարի 14-ին N զորամիավորումում ամփոփվել են 2021 ուսումնական տարվա մարտական պատրաստության և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի լրատվական ծառայությունից։

Զորամիավորման հրամանատարը ներկայացրել է իրականացված աշխատանքները, ընդգծել արձանագրված բացթողումները շտկելու անհրաժեշտությունը: Ըստ ուղղությունների` ներկայացվել են նաև ընթացիկ խնդիրներն ու ուսումնական տարվա ընթացքում պլանավորած կարևորագույն միջոցառումները, քննարկվել առկա խնդիրների լուծման տարբերակները:

Միջոցառման ավարտին զորամիավորման հրամանատարի հրամանով խրախուսվել են առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները:

Լրահոս

Դիտել ավելին