Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    485,5

  • EUR

    542
    558

  • RUB

    6,22
    6,46

Կարևոր իրադարձություններ

Վաղվանից Ղազախստանից դուրս կբերվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը. Սերգեյ Շոյգու

13 Հունվար, 2022 21:33
Վաղվանից Ղազախստանից դուրս կբերվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը. Սերգեյ Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարարը՝ Սերգեյ Շոյգուն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ վաղվանից Ղազախստանից դուրս կբերվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը։ Գործընթացը կտևի մինչև հունվարի 19-ը ներառյալ։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Նախարարը նաև նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահների Ղազախստան տեղափոխման ժամանակ կազմակերպվել է օդային կամուրջ։ Այս մասին նա մասնավորապես նշել է․

«Շատ կարևոր է, որ իրավիճակը կարգավորվեց ՀԱՊԿ օգնությամբ: Սա, ըստ էության, ՀԱՊԿ ուժերի առաջին նման օպերացիան էր: Միացյալ ջանքերով մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք: Կարողացանք արագ կենտրոնացնել բոլոր անհրաժեշտ ուժերն ու միջոցները, ռեսուրսները: Ամեն ինչ աշխատեց ժամացույցի նման. արագ, կազմակերպված ու արդյունավետ»։

 

Լրահոս

Դիտել ավելին