Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    5,98
    6,28

Կարևոր իրադարձություններ

Հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը կիրականացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

13 Հունվար, 2022 12:34
Հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը կիրականացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստում որոշում կայացվեց, որ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել երեք ամիս ժամկետով` 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը:

Վարժական հավաքներին ներգրավված կլինեն մինչև 65 քաղաքացի: Նրանցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ են:

Վարժական հավաքների ապահովման համար հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 45 միավոր տրանս­պորտային միջոց:

Լրահոս

Դիտել ավելին