Կարևոր իրադարձություններ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները աճել են, դոլարինը՝ նվազել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

12 Հունվար, 2022 16:30
Եվրոյի և ռուբլու փոխարժեքները աճել են, դոլարինը՝ նվազել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Հունվարի 12-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 481.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ  նվազելով 0.83 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 547.21 դրամ, աճել է 0.60 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 656.17 դրամ, նվազել է 0.27 դրամով։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.47 դրամ, աճել է 0.03 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝ 349.7 դրամ, ոսկի՝  27,969.74 դրամ, պլատին՝ 14,659.81 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին