Կարևոր իրադարձություններ

Թունավորման դեպք՝ Տավուշի մարզում. ընտանիքի անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

10 Հունվար, 2022 21:32
Թունավորման դեպք՝ Տավուշի մարզում. ընտանիքի անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 10-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «անհայտ էթոլոգիայի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Վերին Կարմիրաղբյուր գյուղից, և նրանք են 63-ամյա Նավասարդ Պ-ն, 63-ամյա Ռոզա Դ-ն, 36-ամյա Շուշանիկ Գ-ն, 15-ամյա Մարիամ Պ-ն և 12-ամյա Վահե Պ-ն։ 

Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։  

Աղբյուրի տեղեկություններով, բոլոր թունավորվածները բարեկամներ են։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին