Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539
    555

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ․ հրդեհվել է քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենա․ Արցախի ՊՆ

10 Հունվար, 2022 15:59
Ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել  Կարմիր Շուկայի ուղղությամբ․ հրդեհվել է   քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենա․ Արցախի ՊՆ

  Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր  ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը:

    Իրականում Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից, ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:

Լրահոս

Դիտել ավելին