Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսը նախատեսված է հունվարի 10-ին

09 Հունվար, 2022 13:13
ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսը նախատեսված է հունվարի 10-ին

ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների տեսակոնֆերանսը նախապես պլանավորված է երկուշաբթի: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

«ՀԱՊԿ-ի նիստը նախնական նախատեսված է վաղը»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել էր, որ հայկական կողմ՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների առցանց գագաթնաժողովի կազմակերպմամբ՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին