Կարևոր իրադարձություններ

Հոռոմ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

09 Հունվար, 2022 10:43
Հոռոմ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Հունվարի 9-ին, ժամը 03:00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է մարագ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մարագում (մոտ 40 քմ) այրվում է մոտ 200 հակ կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:50-ին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին