Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները Վերին Շորժայի ուղղությամբ կրակել են. համայնքապետ

08 Հունվար, 2022 15:59
Ադրբեջանցիները Վերին Շորժայի ուղղությամբ կրակել են. համայնքապետ

Մեկ ժամ առաջ Վերին Շորժայի ուղղությամբ կրակոցներ են հնչել, բայց մերոնք հակահարված են տվել, այս պահին լռել են: Այս մասին 24news.am-ին տեղեկացրել է Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը:

«Կրակոցները մեկ ժամ առաջ են հնչել, թե ինչ տևողությամբ են եղել, չեմ կարող ասել, ձայները հեռվից են լսվել, բայց ես խոսել եմ տղաների հետ՝ ասացին, որ հիմա հանգիտ է: Մենք վնասներ չենք կրել, մերոնք լռեցրել են, նրանց մեկ կրակոցի դեմ, մերոնք տասն են կրակել, այս պահին դադար է»,- մանրամասնել է համայնքի ղեկավարը:

 

Լրահոս

Դիտել ավելին