Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539
    555

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Ալմաթիում զինված մարդկանց երկու խումբ է ձերբակալվել

07 Հունվար, 2022 20:43
Ալմաթիում զինված մարդկանց երկու խումբ է ձերբակալվել

 Ղազախստանի Ալմաթի քաղաքում  հունվարի 7-ին զինված մարդկանց երկու խումբ է ձերբակալվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ Ղազախստան»-ը, հունվարի 7-ի օրվա երկրորդ կեսին Ալ-Ֆարաբի և Փոքր Ժելտոկսան պողոտայի խաչմերուկում ոստիկանները արգելափակել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի ընթացքը, որում զինված մարդիկ են եղել նստած, հաղորդում է  Ղազախստանի ներքին գործերի նախարարության օպերատիվ շտաբը:

Մեքենայի սրահում եղել են 1990 եւ 1998 թվականների ծնված երկու տղամարդ, նրանց մոտից հայտնաբերվել է ատրճանակ և դանակ:

 

Մեկ այլ խումբ ոստիկանների կողմից ձերբակալվել է քաղաքի Մեդեուսկի շրջանում: Հայտնաբերվել է բնակարան, որտեղ թաքնվում էին զինված անձինք։ Հատուկ գործողության արդյունքում 5 տղամարդ ձերբակալվել է:

Նրանցից առգրավվել են «Սայգա» որսորդական զենք ՝ փամփուշտներով, ռետինե եւ մետաղյա մահակներով, երկու հինգ լիտրանոց տարաներ ՝ բենզինով, ոսկյա իրեր:

Լրահոս

Դիտել ավելին