Այսօր՝ ժամը 12:15-ի սահմաններում, Ծակքար գյուղի գյուղամիջյան ճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Գարիկ Ղազարյանի վարած Kia մակնիշի և 56-ամյա Թաթուլ Շահինյանի վարած ЛуАЗ մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Աղբյուրի հաղորդմամբ, ЛуАЗ-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 47-ամյա Արսեն Հակոբյանն ու 44-ամյա Սուսաննա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» ԲԿ։
Աղբյուրի տեղեկություններով, վիրավորներն ամուսիններ են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։