Կարևոր իրադարձություններ

Ծխախոտային արտադրանքի գովազդ նկատելու դեպքում դիմեք Տեսչական մարմին. ԱԱՏՄ

07 Հունվար, 2022 13:06
Ծխախոտային արտադրանքի գովազդ նկատելու դեպքում  դիմեք Տեսչական մարմին. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դիմում է ՀՀ քաղաքացիներին:

«Հաշվի առնելով 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի դրույթները, ըստ որոնց՝ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը, ծխախոտային արտադրանքի գովազդ նկատելու դեպքում դիմեք տեսչական մարմին:

Թեժ գիծ՝ 81-07: Էլ․ փոստ՝ [email protected]»:

 

Լրահոս

Դիտել ավելին