Կարևոր իրադարձություններ

Խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը

07 Հունվար, 2022 11:53
Խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը

Խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ТАСС գործակալությունը: 

«Մինչ այժմ Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ միասին լիակատար վերահսկողության տակ վերցնել Ալմաթիի օդանավակայանը»,- ասել է Կոնաշենկովը:

Նա նաև հայտնել է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահները իրավապահների հետ միասին պաշտպանում են Ղազախստանի իրավակարգը:

 

Լրահոս

Դիտել ավելին