Կարևոր իրադարձություններ

Ղազախստանի տարածքում ահաբեկչական վտանգի «կրիտիկական կարմիր» մակարդակ է սահմանվել

07 Հունվար, 2022 09:40
Ղազախստանի տարածքում ահաբեկչական վտանգի «կրիտիկական կարմիր» մակարդակ է սահմանվել

Ղազախստանի տարածքում ահաբեկչական վտանգի «կրիտիկական կարմիր» մակարդակ է սահմանվել: Այս մասին հայտնում է Tengrinews.kz, փոխանցում է РИА Новости գործակալությունը:

Ինչպես նշում է Tengrinews.kz-ը՝ ահաբեկչական վտանգի «կարմիր» մակարդակ սահմանելիս հատուկ ծառայություններին թույլատրվում է կատարել իրերի, տրանսպորտային միջոցների անձնական զննում և զննում, ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել դրանց երթևեկությունը: Այս մակարդակը նաև թույլ է տալիս անարգել մուտք գործել բնակելի և այլ տարածքներ: Կարող է սահմանվել վերահսկողություն հեռահաղորդակցության համակարգերի ուղիներով փոխանցվող տեղեկատվության նկատմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին