Կարևոր իրադարձություններ

Ալմաթիում ուժայիններն ազատել են կենտրոնական հրապարակն ու նախագահի նստավայրը

06 Հունվար, 2022 20:57
Ալմաթիում ուժայիններն ազատել են կենտրոնական հրապարակն ու նախագահի նստավայրը

Զինվորականներն ամբողջությամբ մաքրել են Ալմաթիի «Հանրապետության» հրապարակը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ТАСС-ի թղթակիցը, անկարգությունների հրահրողներից շատերը փախուստի են դիմել այն բանից հետո, երբ հնչել են առաջին կրակոցները:

Ականատեսները հայտնում են վիրավորների ու սպանվածների մասին, սակայն զոհերի մասին տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել:

«Հաբար-24» հեռուստաալիքի տվյալներով՝ ահաբեկիչներից ազատ են արձակվել նաև ակիմատը (քաղաքային վարչակազմը) և պետության ղեկավարի նստավայրը:

Մեծ թվով զինվորականներ ու տեխնիկա է մնացել հրապարակում, նշում է ТАСС-ի թղթակիցը։

 

Լրահոս

Դիտել ավելին