Կարևոր իրադարձություններ

Տիգրանյան փողոցում կատարված կողոպուտը բացահայտվել է (տեսանյութ)

05 Հունվար, 2022 16:37
Տիգրանյան փողոցում կատարված կողոպուտը բացահայտվել է (տեսանյութ)

Անցած տարվա դեկտեմբերի 29-ին, երեկոյան ժամի, Արաբկիր վարչական շրջանում կողոպուտ էր կատարվել։ Տուժողը Արաբկիրի Մամիկոնյանց փողոցում բնակվող 60-ամյա կին էր։ Նա Կոմիտասի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում գնումներ էր կատարել ու քայլել Տիգրանյան փողոցի ուղղությամբ։ Արդեն Տիգրանյան 4 շենքի մոտ անհայտ մեկը բացահայտ հափշտակել էր դրամապանակն ու փախել։

Ըստ նրա՝ դրամապանակում եղել էին բանկային քարտեր, փող ու փաստաթղթեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ կողոպուտի հատկանիշներով։ Հանցագործության բացահայտման միջոցառումները ձեռնարկեցին Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները։ Նրանց համագործակցված աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ կնոջը կողոպտած անձը նրան հետևել է սուպերմարկետում, ապա տուժողի հետևից քայլել Տիգրանյան փողոց, որտեղ էլ հարմար պահի հափշտակել դրամապանակը։

Հետախուզական միջոցառումները շարունակվեցին. անհրաժեշտ էր պարզել նաև կասկածվողի ինքնությունն ու բնակության վայրը։ Այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները ևս հաջողությամբ ավարտվեցին։ Հունվարի 4-ին Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին Քանաքեռում բնակվող 59-ամյա տղամարդուն ու բերման ենթարկեցին բաժին, ապա ներկայացրին տարածքային քննչական մարմնին՝ հարցաքննության։ Միջոցառումները շարունակվում են գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին