Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, հրաժարականի դիմումներ են ներկայացրել։
Խմբակցության համամասնական ցուցակի համաձայն հաջորդ երկուսը իշխանական պատգամավորներն են Լիլիթ Կիրակոսյանը և Էդգար Հակոբյանը։
Կիրակոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց, որ վերցնելու է մանդատը։ Հարցին՝ որոշե՞լ է, թե որ հանձնաժողովում է իրականացնելու աշխատանքներ, նա ասեց, որ դեռ չի մտածել այդ ուղղությամբ։ Նշենք, որ Լիլիթ Կիրակոսյանը Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։