Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    485,5

  • EUR

    542,5
    558,5

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Պետք է այնպես անել, որ որևէ հիվանդ երեխա դուրս չմնա պատշաճ բուժսպասարկման հասանելիությունից․ Արտակ Բեգլարյան

04 Հունվար, 2022 19:03
Պետք է այնպես անել, որ  որևէ հիվանդ երեխա դուրս չմնա պատշաճ բուժսպասարկման հասանելիությունից․ Արտակ Բեգլարյան

Պետական նախարարը մանկական բուժմիավորումում ծանոթացել է սուր շնչառական վարակներով դեպքերի բուժսպասարկման ընթացքին։ Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 4-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:

 

Արտակ Բեգլարյանը շփվել է բուժանձնակազմի, բուժզննում անցնող երեխաների և նրանց ծնողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով ու շնորհավորել Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Բուժմիավորման պատասխանատուները պետական նախարարին են ներկայացրել տոնական օրերի դիմելության և կանչերի վիճակագրությունը, մանրամասնել սուր շնչառական վարակների դեմ իրականացվող միջոցառումները: Ա. Բեգլարյանը տեղում հավաստիացել է հետազոտման և բուժման համար անհրաժեշտ սարքավորումների և դեղորայքի առկայությամբ՝ ընդգծելով, որ չնայած ծանրաբեռնվածության բարձր աստիճանին՝ պետք է այնպես անել, որ որևէ հիվանդ երեխա դուրս չմնա պատշաճ բուժսպասարկման հասանելիությունից:

Ա. Բեգլարյանը հանձնարարել է բնակչության շրջանում մեծացնել սուր շնչառական վարակների մասին իրազեկվածության մակարդակը, հատկապես ռիսկային խմբերում ակտիվացնել կանխարգելիչ միջոցառումները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին