Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539
    555

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Համաքաղաքացուն դանակահարելու կասկածանքով Էջմիածնի բնակիչը ձերբակալվել է. ՔԿ

04 Հունվար, 2022 15:48
Համաքաղաքացուն դանակահարելու կասկածանքով Էջմիածնի բնակիչը ձերբակալվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ Կաթնաղբյուր բնակավայրի 22-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների 2022թ. հունվարի 2-ին՝ ժամը 02:55-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Ձախ  գոտկատեղի կտրած ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց է դիմել 22-ամյա երիտասարդ:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Կաթնաղբյուր բնակավայրի մոտակայքում գտնվող «Լուսաղբյուր» կոչվող տեղանքում, ավտոմեքենայի հեռահար լույսերը միացված վիճակում ճանապարհին կանգնելու շուրջ վիճաբանություն և քաշքշուկ է առաջացել բնակավայրի մի խումբ բնակիչների միջև, որի ընթացքում 34-ամյա տղամարդը դանակով մեկ անգամ հարվածել է 22-ամյա երիտասարդի կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, հանցագործության գործիք դանակը, վերցվել են արյան նմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են  դատաբժշկական փորձաքննություններ:

Համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով 34-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Դիտել ավելին