Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539,5
    555,5

  • RUB

    6,21
    6,45

Կարևոր իրադարձություններ

Մեր առջեւ դրված ծրագրերը բավականին հավակնոտ են, անելիքները՝ շատ․ Գեղարքունիքի մարզպետ

03 Հունվար, 2022 23:05
Մեր առջեւ դրված ծրագրերը բավականին հավակնոտ են, անելիքները՝ շատ․ Գեղարքունիքի մարզպետ

Հունվարի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց 2022 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը՝ ներկաներին շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթելով խաղաղ ու բեղմնավոր աշխատանքային տարի։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։

Նիստին քննարկվեցին նախորդ տարում անավարտ մնացած որոշ ծրագրերի շարունակման, համավարակի դեմ պայքարի, ճանապարհների ձմեռային սպասարկման, Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման հետ կապված միջոցառումների իրականացման, որոշ կրթական հաստատություններում պետական միջոցներով իրականացված հիմնանորոգման աշխատանքների ընթացքի ուսումնասիրման եւ վերահսկման, տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման վերջնական արդյունքների, խոշորացված համայնքներում հանձնման-ընդունման կազմակերպման աշխատանքների, այս տարվա սուբվենցիոն ծրագրերի կազմման եւ ներկայացման հետ կապված հարցեր։

Մարզպետը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարեց՝ ամենօրյա հետեւողական աշխատանքով կարգավորել առկա հիմնահարցերը եւ հասնել ցանկալի արդյունքների։

«Մեր առջեւ դրված ծրագրերը բավականին հավակնոտ են, անելիքները՝ շատ, որոնք կարող ենք հաղթահարել միայն նպատակասլաց ու հետևողական աշխատանքի արդյունքում։ Այդ իսկ պատճառով հարկավոր է ի մի բերել նախորդ տարվանից անավարտ մնացած ծրագրերն ու անելիքները՝ դրանք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնելով ավարտի։ Չափազանց կարեւոր է նաև նոր ծրագրերի ու նախագծերի կազմումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության պահպանումը, յուրաքանչյուր ոլորտում աշխատանքային պատասխանատվության ու արդյունավետության բարձրացումը։ Հուսով եմ, որ սկսվող տարին կնշանավորենք տեսանելի աշխատանքային ձեռքբերումներով եւ հաջողություններով»,-խորհրդակցությունն ամփոփեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

Լրահոս

Դիտել ավելին