Կարևոր իրադարձություններ

Ապարանի, Վարդենիսի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է

03 Հունվար, 2022 18:52
Ապարանի, Վարդենիսի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ապարան-Միրաք ճանապարհահատվածում թույլ գետնաբուք է։

Ապարանի, Վարդենիսի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Լրահոս

Դիտել ավելին