Կարևոր իրադարձություններ

Ջախջախիչ հաղթանակ՝ ընկերական խաղում

19 Հոկտեմբեր, 2015 12:18
Ջախջախիչ հաղթանակ՝ ընկերական խաղում

Ինչպես արդեն տեղեկացրել էին, հոկտեմբերի 22-ից 25-ը Կիպրոսում կկայանա ֆուտզալի աշխարհի գավաթի ընտրական 4-րդ խմբի մրցաշար:

Հոկտեմբերի 22-ին առաջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Կիպրոսի, հոկտեմբերի 23-ին՝ Լատվիայի, հոկտեմբերի 25-ին՝ Էստոնիայի հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականն արդեն Կիպրոսում է և նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ այսօր ընկերական հանդիպում անցկացրեց Նիկոսիայի «Արարատ» ակումբի հետ: Մեր թիմը հաղթեց 8:1 հաշվով: 3 գոլի հեղինակ դարձավ Հենրիկ Գրիգորյանը, 2 գոլ խփեց Գարեգին Մաշումյանը, մեկական անգամ աչքի ընկան Արմեն Բաբայանը, Հակոբ Դոքմանյանը և Սարգիս Նասիբյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին