Կարևոր իրադարձություններ

Դա չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությանը. վարչապետը՝ Խծաբերդում, Հին Թաղերում Ադրբեջանի ագրեսիայի մասին

08 Դեկտեմբեր, 2021 17:14
Դա չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությանը. վարչապետը՝ Խծաբերդում, Հին Թաղերում Ադրբեջանի ագրեսիայի մասին

Խծաբերդում և Հին Թաղերում մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանի ապօրինի գործողությունները չեն համապատասխանել եռակողմ հայտարարության դրույթներին և տրամաբանությանը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Ուզում եմ իմ հարգանքի և խոնարհումի խոսքերն ասել այն զինվորներին, ովքեր Հին Թաղերում զոհվեցին՝ Ձեր նշած հանգամանքներում: 9 հերոս մինչև վերջ կանգնել են և իրենց կյանքը տվել հանուն հայրենիքի:

Ինչ վերաբերում է Ձեր նշած դրվագին, դրա հետ կապված քրեական գործ կա հարուցված: Չեմ ուզում դատական համակարգի հետ կապված մեկնաբանություն անել, բայց փաստն այն է, որ գործով անցնող առանցքային մեղադրյալներից մեկին այդպես էլ չի հաջողվել կալանավորել, որովհետև դատարանները մերժել են կալանավորելու միջնորդությունը:

Ես հասկանում եմ, որ մեր ընդդիմությունը, ունենալով որոշակի պատկերացումներ և շահագրգռություններ, նախադասություններ է ձևակերպում, որպեսզի այդ նախադասություններին ի պատասխան ձևակերպվեն այլ նախադասություններ, որոնք կդառնան ներքաղաքական շահարկման նյութ: Այդ թեմաները պարունակում են պետական շահերին առնչվող բազմաթիվ տեղեկություններ, նաև գաղտնիք պարունակող մի շարք տեղեկություններ, որոնք պետք է լրացուցիչ քննության և հետաքննության առարկա դառնան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին