Կարևոր իրադարձություններ

Դսեղ գյուղում հրդեհ է բռնկվել

08 Դեկտեմբեր, 2021 00:28
Դսեղ գյուղում հրդեհ է բռնկվել

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 21:26-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղում այրվում են անասնագոմի տանիք և անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է անասնագոմի տանիքը (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 23։41-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին