Կարևոր իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում. ՃՈ

07 Դեկտեմբեր, 2021 12:51
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում. ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով  տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2021 թ. դեկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Նանսենի նրբանցքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Նանսենի նրբանցքի Սաֆարյան և Նանսենի փողոցների հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Սաֆարյան փողոցից դեպի Նանսենի փողոց ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին