Կարևոր իրադարձություններ

Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը նախատեսվում է կիրառվել միայն Հայաստանում, ապա նաև արտահանվել․ նախարար

06 Դեկտեմբեր, 2021 16:49
Հայաստանում արտադրվող  «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը նախատեսվում է կիրառվել միայն Հայաստանում, ապա նաև արտահանվել․ նախարար

 ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Հայաստանի շուկան բավական փոքր է մեր երկրում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի սպառման անհրաժեշտ ծավալն ապահովելու համար։ 

Նա նշեց, որ Մերձավոր Արևելքի մի շարք երկրների և աֆրիկյան որոշ երկրների հետ բանակցություններ և քննարկումներ են ընթանում՝ արտահանելու համար։ «Այս ամենն իրականացվում է ռուսական գործընկերների հետ աշխատանքի շնորհիվ»,- նշեց նա։

«Պատվաստանյութի արտադրությունն իրականացվում է մի քանի փուլով՝ փորձնական արտադրություն, այնուհետև որոշակի հավաստումներից հետո անցում է կատարվում արտադրական ցիկլային գործընթացին»,-ասաց նախարարը:

Ավանեսյանը նշեց նաև, որ ներկա պահին պատվաստանյութը նախատեսվում է կիրառել միայն Հայաստանում։

 

Լրահոս

Դիտել ավելին