Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են Mercedes-ն ու BMW-ն, BMW-ն էլ կոտրել է ծառն ու բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներ

05 Դեկտեմբեր, 2021 13:35
Երևանում բախվել են Mercedes-ն ու BMW-ն, BMW-ն էլ կոտրել է ծառն ու բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 74/10 հասցեի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 25-ամյա Արայիկ Գ.-ի վարած Mercedes մակնիշի և 23-ամյա Ռուբիկ Գ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ռուբիկ Գ.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչ, 21-ամյա Էրիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև  տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի  երթևեկելի գոտուց, բախվել է ծառին  և էլեկտրասյանը, Mercedes-ի անվահեծաններից մեկն էլ կոտրվել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին