Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում. 49-ամյա վարորդը Nissan March-ով բախվել է երկաթգծի վրա աշխատանքներ կատարող գնացքին

04 Դեկտեմբեր, 2021 13:26
Գեղարքունիքի մարզում. 49-ամյա վարորդը Nissan March-ով բախվել է երկաթգծի վրա աշխատանքներ կատարող գնացքին

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքոնիքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 49-ամյա Ասյա Մ-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 43 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Արսեն Գ-ի վարած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մեքենավարի վարած գծերի վերանորոգման գնացքին (Դրեզդեն)։ Այս մասին հայտնում է Shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ասյա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին