Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում ՌԴ դեսպանը Պուշկինի մեդալ է հանձնել Էդվարդ Թադևոսյանին

03 Դեկտեմբեր, 2021 17:10
ՀՀ-ում ՌԴ դեսպանը Պուշկինի մեդալ է հանձնել Էդվարդ Թադևոսյանին

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 3-ին Պուշկինի մեդալ է հանձնել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ​​ղեկավար Էդվարդ Թադևոսյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

ՀՀ ժողովրդական արտիստ, պետական ​​մրցանակի դափնեկիր Էդվարդ Թադևոսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2021 թ. մայիսի 11-ի հրամանագրով պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության պետական ​​պարգևով՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների մշակույթների մերձեցման և փոխադարձ հարստացման գործում ներդրած զգալի ավանդի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին