Կարևոր իրադարձություններ

Ճարտարի բնակիչը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ տարածքում․ ԱՀ ԱԱԾ

03 Դեկտեմբեր, 2021 15:34
 Ճարտարի բնակիչը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ տարածքում․ ԱՀ ԱԱԾ

Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորելու մասին:

Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Այս պահին բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին